ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այց է կատարել  Հարավային մաքսատուն-վարչություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչություն և մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող Կապան քաղաքի մաքսային հսկողության տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, այցի ընթացքում ՊԵԿ նախագահն առանձնակի ուշադրություն է դարձրել տրանսպորտային միջոցների և բեռների մաքսային հսկողության կազմակերպման գործընթացներին, որի շրջանակներում կարևորել է մաքսային ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական ջանքերը՝ ընդգծելով աշխատանքներն արագ և որակով իրականացնելու անհրաժեշտությունը:

Նշվում է, որ մաքսային հսկողության տարածքում շրջայցի ժամանակ Ռուստամ Բադասյանը ծանոթացել է ապրանքների պահպանման հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից