Հասարակական

Պատմության հետագծով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1961 թ. դեկտեմբերի 3-ին ծնվել է Մովսես Գորգիսյանը՝ հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը, Հայաստանի ազգային հերոս (մահ.՝ 1990 թ.):

-1967 թ. դեկտեմբերի 3-ին կատարվեց սրտի փոխպատվաստման առաջին վիրահատությունը:

-1990 թ. դեկտեմբերի 3-ին մահացել է Վալյա Սամվելյանը՝ հայ ճանաչված երգչուհի (ծնվ.՝ 1937 թ.):

-1997 թ. դեկտեմբերի 3-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում 133 պետությունների կողմից ստորագրվեց համաձայնագիր հակահետեւակային ականների չօգտագործման մասին:

-1818 թ. դեկտեմբերի 3-ին Իլինոյսը դարձավ ԱՄՆ-ի 21-րդ նահանգը:

-1883 թ. դեկտեմբերի 3-ին ծնվել է Անտոն Վեբերնը՝ ավստրիացի կոմպոզիտոր (մահ.՝ 1945 թ.): Նրա կարեւոր ստեղծագործություններից են՝ «Վարիացիաներ նվագախմբի համար», Լարային կվարտետ, սիմֆոնիա, 2 կանտատ, բազմաթիվ երգեր, «Վարիացիաներ դաշնամուրի համար», 6 բագատել լարային կվարտետի համար եւ այլ ստեղծագործություններ։

-1919 թ. դեկտեմբերի 3-ին մահացել է Օգյուստ Ռենուարը՝ ֆրանսիացի նշանավոր նկարիչ, իմպրեսիոնիստ (ծնվ.՝ 1841 թ.):

-1900 թ. դեկտեմբերի 3-ին Փարիզում ֆրանսերեն լույս տեսավ «Pro Armenia» երկշաբաթաթերթը։

-1920 թ. դեկտեմբերի 3-ին ստորագրվեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Հայաստանն ունեցավ տարածքային ծանր կորուստներ։

-1958 թ. դեկտեմբերի 3-ին Երեւանի կայարանամերձ հրապարակում տեղի ունեցավ «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը։ Ընդգրկված է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից, չափսերը՝ 6,5x2,2x9,3 մետր։ Ճարտարապետ՝ Միքայել Մազմանյան, քանդակագործ՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչար:

Ա. Հ.

Հայերեն

ՀՀ ԱԳՆ-ն կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը

Արաղչին դատապարտել է Ստոկհոլմում Իրանի դեսպանության վրա հարձակումը

Մարկ Կասադոն ու Ալեխանդրո Բալդեն կլինեն «Բարսելոնա»-ի հայտացուցակում «Ռեալ»-ի դեմ խաղում

ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել

Նորամարգ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 1 մարդ հոսպիտալացվել է

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են անում համաձայնել 30-օրյա հրադադարին

Պակիստանի ավիահարվածները հնդկական սարքավորումներին և անձնակազմին նվազագույն վնաս են հասցրել

Հնդկաստանի Սրինագար քաղաքում պայթյուններ են լսվել. Reuters

Ռուսաստանն ու Վիետնամն ավելի քան 20 համաձայնագիր կստորագրեն

Էմանուել Մակրոնը պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ սկսելուն