Աշխարհ

Պակիստանի ավիահարվածները հնդկական սարքավորումներին և անձնակազմին նվազագույն վնաս են հասցրել

1 րոպեի ընթերցում

Պակիստանի ավիահարվածները հնդկական սարքավորումներին և անձնակազմին նվազագույն վնաս են հասցրել

Պակիստանի ավիահարվածների հետևանքով Հնդկաստանի մի քանի ավիաբազաներում սարքավորումները և անձնակազմը նվազագույն վնաս են կրել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  Asian News International–ը՝ այս մասին ասուլիսում ասել է հրամանատար Վյոմիկա Սինգհը: 

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Պահալգամ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի: Նյու Դելին հայտարարել է, որ ունի ապացույցներ, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը ներգրավված է եղել հարձակման մեջ:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում