Ռուսաստան

Ռուսաստանն ու Վիետնամն ավելի քան 20 համաձայնագիր կստորագրեն

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Վիետնամն ավելի քան 20 համաձայնագիր կստորագրեն

Վիետնամի կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամի՝ Մոսկվա այցի ընթացքում Ռուսաստանը և Վիետնամը կստորագրեն համագործակցության ավելի քան 20 համաձայնագիր և հուշագիր։

«Ես և իմ պատվիրակության անդամներն ուրախ ենք նշել, որ իմ ներկայիս այցի ընթացքում սպասվում է ավելի քան 20 համաձայնագրի և համագործակցության հուշագրերի ստորագրում», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Տո Լամն ասել է  Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և խորհրդարանի պալատի անդամների մասնակցությամբ համատեղ միջոցառումների ժամանակ։

Ըստ Տո Լամի՝ աշխարհն այժմ ապրում է աննախադեպ վերափոխման շրջան, որը ոչ միայն նոր մարտահրավերների առաջ է կանգնեցնում, այլև համագործակցության ամրապնդման նոր հնարավորություններ է ընձեռում։

Վիետնամի կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարը Մոսկվայում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների առթիվ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում