Հայաստան

Նորամարգ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 1 մարդ հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Նորամարգ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 1 մարդ հոսպիտալացվել է

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  մայիսի 10-ին, ժամը 13:20-ին տեղեկություն է ստացվել, որ Նորամարգ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նորամարգ գյուղի Ազատության փողոցում բախվել են «GAZ» և «GAZelle» մակնիշների բեռնատարները. «GAZelle» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZelle» մակնիշի բեռնատարի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում