Մարկ Կասադոն ու Ալեխանդրո Բալդեն կլինեն «Բարսելոնա»-ի հայտացուցակում «Ռեալ»-ի դեմ խաղում
1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Մարկ Կասադոն և պաշտպան Ալեխանդրո Բալդեն ապաքինվել են վնասվածքից և կլինեն մայիսի 11-ին Լա լիգայի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ի դեմ կայանալիք հանդիպմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։
Ֆլիկը նաև ասել է, որ թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի լինի «Ռեալ»-ի դեմ խաղի մեկնարկային կազմում։
Միևնույն ժամանակ, Diario AS-ը հայտնել է, որ «Բարսելոնա»-ի դեմ խաղում «Ռեալ»-ի մեկնարկային րոպեներից դաշտ դուրս կգան Արդա Գյուլերը, Ջուդ Բելինգեմը, Վինիսիուս Ժունիորը և Կիլիան Մբապեն։
Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա մայիսի 11-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 18։15-ին։
35-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 79 միավորով գլխավորում է «Բարսելոնա»-ն, «Ռեալ»-ն ունի 75 միավոր։