Հասարակական

Այրումի համայնքապետարանի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հաղթանակ բնակավայրում գտնվող շենքերից մեկի վթարային աստիճանահարթակի և աստիճանավանդակի փլուզման դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, հիշեցնելով, որ 2021թ. նոյեմբերի 21-ին, ժամը 13։00-ի սահմաններում փլուզվել է Տավուշի մարզի Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրի 12-րդ փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկի վթարային աստիճանահարթակը և աստիճանավանդակը, որի հետևանքով նույն բնակավայրի մեկ անչափահաս բնակիչ մահացել է, իսկ վեցը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, ստացել համապատասխան բուժօգնություն։

Նշվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Այրումի համայնքապետարանի աշխատակիցներն, իրենց ծառայության նկատմամբ դրսևորելով անբարեխիղճ վերաբերմունք, իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Առաջիկա օրերին հարապետությունում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ-ում աղքատության մակարդակը դեռ բարձր է, ուստի կենսապահովման նվազագույն զամբյուղն էականորեն համադրվում է նվազագույն աշխատավարձի հետ․ տնտեսագետ

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի պատժամիջոցներին. Իրանի ԱԳՆ

Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության հատկանիշներով

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածել

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

Ուկրաինական կողմի FPV տեսակի դրոնների հարձակման հետևանքով Խերսոնի մարզում զոհվել է առնվազն 7 մարդ

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով չորս անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում