Մարզեր

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

1 րոպեի ընթերցում

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսեյ Տիտովի և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցիչների ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են դեսպանատնից, Վանաձորում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և ՌԴ դեսպանի միջև քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարբեր սուբյեկտների հետ մարզի միջև տնտեսական համագործակցության խորացման հարցեր։ Քննարկման առանցքում եղել է փոխշահավետ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև միջտարածաշրջանային մշակութային, կրթական և զբոսաշրջային կապերի ձևավորումն ու զարգացումը։

Այցի շրջանակում դեսպան Կոպիրկինը եղել է նաև Տաշիր քաղաքում, որտեղ մասնակցել է «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ բացված ռուսական կենտրոնի հանդիսավոր բացմանը։

Այնուհետև նա այցելել է Տաշիրում գործող «Ամպեր Արմենիա» մալուխային գործարան և «Տաշիր կար» կարի ֆաբրիկա՝ տեղում ծանոթանալով արտադրական գործընթացներին։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում