Ադրբեջանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով մահացածների թվում կան բարձրաստիճան զինվորականներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռի մեջ եղել է 18 մարդ, որոնցից 14-ը մահացել են, 4-ի վիճակը ծանր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Չնայած պաշտոնական աղբյուրները տեղեկվատվությունը չեն հաստատել, սակայն տեղական լրատվամիջոցներն արդեն հրապարակել են նաև մահացած զինծառայողների անունները:

Նրանց թվում երկու գնդապետ կա, հինգ մայոր և երեք կապիտան:

  1. Գնդապետ Ֆիզուլի Ջավադով
  2. Գնդապետ-լեյտենանտ Էմիլ Նազիրով
  3. Կապիտան Ջավիդ Բայրամլի
  4. Մայոր Էլմիր Հասանով
  5. Մայոր Էմիլ Մայիլով
  6. Մայոր Էլբրուս Ահմեդով
  7. Մայոր Մուրադ Մամմադով
  8. Կապիտան Խայյամ Ալիև
  9. Ավագ լեյտենանտ Աբդուլլահ Սուլեյմանով
  10. Մայոր Էմիլ Ալիև
  11. Լեյտենանտ Դերյա Մեջլունով
  12. Կապիտան Ջեյհուն Ահմեդխանով
  13. Ավագ լեյտենանտ Ֆարիդ Նագիև
  14. (Անունը դեռ ճշտված չէ)

Ադրբեջանի սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը վթարվել է Խըզը շրջանում գտնվող «Ղարահեյբաթ» հրաձգարանում ուսումնական թռիչքներ իրականացնելիս: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:40-ին:

Հայերեն Français

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս