Տարածաշրջանային

Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Խըզը շրջանում գտնվող «Ղարահեյբաթ» հրաձգարանում նոյեմբերի 30-ին ուսումնական թռիչքներ իրականացնելիս կործանվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարությունը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:40-ին: Նշվում է, որ ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով կան զոհվածներ և վիրավորներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում