ԵՏՀ-ն կմշակի մսամթերքի և կաթնամթերքի հակաբիոտիկների պահպանման միասնական կանոններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կմշակի մսամթերքի եւ կաթնամթերքի մեջ հակաբիոտիկների պահպանման միասնական կանոններ ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն։

Նա հիշեցրեց, որ անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային պարունակության նորմերը (ներառյալ հակաբիոտիկները) կկազմվեն առավելագույն խստությամբ, որպեսզի սպառողները հակաբիոտիկների ավելորդ չափաբաժին չստանան, ինչը հանգեցնում է հակաբիոտիկների անընկալունակության իրական հիվանդությունների դեպքում:

«Մենք ցանկանում ենք առաջին հերթին այդ կերպ ստուգել ոչ միայն հումքը, այլև պատրաստի արտադրանքը, և երկրորդ ՝ ոչ միայն տեղական, այլև ներմուծված ապրանքները»,-պարզաբանել է Նազարենկոն:

Նրա խոսքով ՝ ԵՏՀ տեխնիկական կանոնակարգերում համապատասխան փոփոխությունները պատրաստվում են ընդունել հաջորդ տարի:

Ինչ վերաբերում է արմավենու յուղին` նախարարը նշեց, որ ավելի խիստ կլինեն գլիցիդիլային եթերի պարունակության կարգավորումները, որոնք ձեւավորվում են արմավենու յուղի մշակման ժամանակ և վնասակար են առողջության համար:

«Մենք ցանկանում ենք հստակ տարանջատել սննդային եւ տեխնիկական արմավենու յուղը, որը հիմնված կլինի, մասնավորապես, թե ինչ ջերմաստիճանով է այն մշակվել և որքան է գլիցիդիլային եթերի պարունակությունը։ Եթե բարձր է գլիցիդիլային եթերի պարունակությունը, նման յուղը կարելի է օգտագործել միայն որպես տեխնիկական։ Դա թույլ կտա պաշտպանել սպառողների առողջությունը»,- հավելեց Նազարենկոն։

Հայերեն

POLITICO թերթի ղեկավարությունը կեղծ է որակել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվելու մասին պնդումները

Զբոսաշրջային այցերի համար 3 մլն-ը սահմանել նշաձող․ կոմիտեն ներկայացրել է առաջիկա անելիքները

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա

Նեթանյահուն պատրաստ է դադարեցնել պատերազմը, եթե ՀԱՄԱՍ-ի առաջնորդները լքեն Գազայի հատվածը

Սիրիայի նոր կառավարությունը պատրաստակամ է երկրում Ռուսաստանի ռազմաբազաները պահելու հարցում, եթե դա բխի Սիրիայի շահերից

Ռուբիոն վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի արտասահմանյան օգնություն ցուցաբերել

Ոստիկաններն ու փրկարարները ՀՀ տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն

ՌԴ-ն և ԱՄՆ-ն չեն սկսել Պուտինի և Թրամփի հանդիպման քննարկումը. Պեսկով

Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային և արևելյան հատվածներին

ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է Armenian Code Academy կենտրոն