Միացյալ Նահանգներ

Ռուբիոն վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի արտասահմանյան օգնություն ցուցաբերել

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի արտասահմանյան օգնություն ցուցաբերել

Միացյալ Նահանգները կշարունակի օգնություն տրամադրել օտարերկրյա պետություններին՝ չնայած ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) աշխատանքի կասեցմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյում կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք կտրամադրենք արտասահմանյան օգնություն: Միացյալ Նահանգներն արտասահմանյան օգնություն կտրամադրի, բայց դա կլինի արտասամանյան օգնություն, որը կունենա իմաստ և կբխի մեր ազգային շահերից»,- հայտարարել է Ռուբիոն։

Մեկնաբանելով USAID-ի գործունեության դադարեցման մասին որոշումը՝ Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտել է «պարզել այն ծրագրերը, որոնք չեն բխում Միացյալ Նահանգների ազգային շահերից, և պատկերացում կազմել դրանց մասին»: Նա պարզաբանել է, որ միջազգային աջակցության մի քանի ծրագրեր չեն նթարկվի USAID-ի աշխատանքի դադարեցման հրամանագրի գործողությանը, և վարչակազմը «զբաղվում է դրանք պարզելու հարցով»:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում