Թրամփի վարչակազմը կպահի USAID-ի հիմնական անձնակազմից 611 աշխատակցի
1 րոպեի ընթերցում
![Թրամփի վարչակազմը կպահի USAID-ի հիմնական անձնակազմից 611 աշխատակցի](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/07/naK6yExvIAnrEMUwgaaAL9rytK2rBJ0eFm1P9yMN.webp)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) կպահի 611 հիմնական աշխատակիցների:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:
Լրատվամիջոցն իր աղբյուրներին հղում տալով՝ նաև հայտնել է, որ վարչակազմն ավելի վաղ պլանավորել էր ամբողջ աշխարհում ավելի քան 10 հազար աշխատակցից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության 300-ից պակաս աշխատակից պահել:
Աշխատակիցների կրճատման որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 7–ի կեսգիշերին:
Հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը հրահանգել էր 90 օրով դադարեցնել արտաքին օգնությունը՝ ստուգելու՝ արդյոք այն համապատասխանում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։