Ոստիկաններն ու փրկարարները ՀՀ տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն
1 րոպեի ընթերցում
![Ոստիկաններն ու փրկարարները ՀՀ տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/07/vkRidJ249TtyN4RtR18gqZCaeBCi4Ea9PL7OESoT.webp)
Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից, մանրամասնելով, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։
Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան-Ոսկեպար-Կիրանց և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիս քաղաքի հատվածում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է:
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։