Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա
1 րոպեի ընթերցում

Օսլոյում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը, կայացել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Նորվեգիայի ԱԳ նախարար Բարթ Էյդենի առանձնազրույցը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին պաշտոնական այց կկատարի Նորվեգիա: