ՌԴ-ն և ԱՄՆ-ն չեն սկսել Պուտինի և Թրամփի հանդիպման քննարկումը. Պեսկով
1 րոպեի ընթերցում
![ՌԴ-ն և ԱՄՆ-ն չեն սկսել Պուտինի և Թրամփի հանդիպման քննարկումը. Պեսկով](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/07/8dV1biDE7AK46FYCtao80Cvs7JIMACzYXz9NvOzw.webp)
Ռուսաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները դեռ չեն սկսել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման քննարկումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNN-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանց միջև մեկնարկային շփումներ չեն եղել՝ քննարկելու, թե արդյոք պետք է նման հանդիպում, և եթե պետք է, ապա որտեղ և ինչպես այն անցկացնել»,- նշել է նա։
«Մի շտապեք», - ասել է Պեսկովը CNN-ի լրագրողներին։
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ Թրամփն այս շաբաթվա սկզբին հայտարարել էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարության միջև կառուցողական շփումների մասին։