Հասարակական

Կապանի և Գորիսի բժշկական կենտրոնները կհամալրվեն շտապօգնության հավելյալ ամենագնաց մեքենաներով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կապանի և Գորիսի բժշկական կենտրոնները կհամալրվեն հավելյալ շտապօգնության ամենագնաց մեքենաներով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարության թիմը եղել է Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում, իրականացրել է ուսումնասիրություններ և գնահատել կարիքները։

«Այս համայնքները ամբողջովին կապահովվեն առաջին օգնության բոլոր պարագաներով։ Ե´վ Կապանի բժշկական կենտրոնը, և´ Գորիսի բժշկական կենտրոնը կունենան հավելյալ շտապօգնության ամենագնաց մեքենաներ։ Դրանք արդեն իսկ տրամադրվել են և լրացուցիչ նույնպես կտրամադրվեն։ Տվյալ համայնքների բնակիչների առողջության սպասարկումը ևս կապահովենք»,- ընդգծեց Ավանեսյանը։

Հայերեն

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շնորհավորել Օդաչուների միջազգային օրվա առթիվ

Արարատ Միրզոյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Նիդեռլանդների ԱԳ նախարարին

Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է վերականգնել գործընկերությունը Թբիլիսիի հետ

Ադրբեջանը շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները

Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանի 47 աշխատակցի

Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը գնալով աճում է

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին

Զելենսկին հայտարարել է, որ Հռոմում Թրամփի հետ հանդիպումը պատմական դառնալու ներուժ ունի

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն՝ Ֆրանսիայի Կլամար քաղաքում

Հութիները հրթիռակոծել են իսրայելական Նևատիմ ավիաբազան