Աշխարհ

Հութիները հրթիռակոծել են իսրայելական Նևատիմ ավիաբազան

1 րոպեի ընթերցում

Հութիները հրթիռակոծել են իսրայելական Նևատիմ ավիաբազան

Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հութիները հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են իսրայելական Նևատիմ ավիաբազային: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։ 

Նա հայտնել է, որ հութիները «Պաղեստին-2» գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Պաղեստինի հարավային մասում գտնվող իսրայելական Նևատիմ ավիաբազային։

Նրա խոսքով՝ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կարողացել որսալ հրթիռը, որը հաջողությամբ խոցել է նախատեսված թիրախը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում