Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցը
1 րոպեի ընթերցում

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Ռուսաստան կատարած այցից հետո կմեկնի Պեկին, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորությունները: Ավելի ուշ Բրազիլիայի առաջնորդը մտադիր է բանակցություններ վարել Ֆրանսիայի իշխանությունների հետ:
«Խաղաղության հարցը քննարկելու եմ Սի Ծինփինի հետ, այնուհետև՝ Ֆրանսիայի հետ, քանի որ այս հարցում Բրազիլիային հետաքրքրող միակ բանն աշխարհում նորմալ հարաբերություններին հնարավորինս շուտ վերադարձն է», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշել է Լուլա դա Սիլվան։
Նրա խոսքով՝ Բրազիլիան կշարունակի երկխոսությունը նրանց հետ, ովքեր իսկապես նվիրված են Ուկրաինայում խաղաղության հասնելուն։