Իրան

Իրանի  Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը գնալով աճում է

1 րոպեի ընթերցում

Իրանի  Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը գնալով աճում է

Իրանի հարավային նավահանգստում ապրիլի 26-ի կեսօրին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 516-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Fars-ը լրատվական գործակալությունը:

 Բանդար Աբբաս նավահանգստում որոտացած հզոր պայթյունն, ըստ տեղական լրատվամիջոցների, տեղի է ունեցել նավամատույցում՝ վառելիքի բաքի բռնկման պատճառով: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ զգացվել է կիզակետից առնվազն 20 կիլոմետր հեռավորության վրա՝ Պարսից ծոցի Քեշմ կղզում։ Մի քանի կիլոմետր շառավղով գտնվող շենքերում և տներում վնասվել են պատուհանները:

Իրանի ներքին գործերի նախարարությունը կարգադրել է հետաքննություն սկսել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում