Միացյալ Նահանգներ

Զելենսկին հայտարարել է, որ Հռոմում Թրամփի հետ հանդիպումը պատմական դառնալու ներուժ ունի

1 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտարարել է, որ Հռոմում Թրամփի հետ հանդիպումը պատմական դառնալու ներուժ ունի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Հռոմում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը՝ նշելով, որ հանդիպումը լավ է անցել, որի ընթացքում հաջողվել է շատ հարցեր քննարկել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Լավ հանդիպում էր։ Դեմ առ դեմ կարողացանք շատ հարցեր քննարկել։ Հույս ունենք, որ քննարկված բոլոր հարցերի շուրջ արդյունք կլինի. մեր մարդկանց կյանքերի պաշտպանություն, ամբողջական և լիակատար հրադադար, հուսալի և ամուր խաղաղություն, որը կերաշխավորի, որ պատերազմը չի կրկնվի։ Շատ խորհրդանշական հանդիպում էր, որն ունի պատմական դառնալու ներուժ, եթե մենք ընդհանուր արդյունքի հասնենք»,- գրել է Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահին։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել են Հռոմում՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունից առաջ։ Սպիտակ տունը արդյունավետ էր գնահատել հանդիպումը՝ միևնույն ժամանակ հայտնելով, որ կողմերը պայմանավորվել են Հռոմի պապի հուղարկավորության արարողությունից հետո ևս մեկ հանդիպում անցկացնել և շարունակել քննարկումները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում