Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շնորհավորել Օդաչուների միջազգային օրվա առթիվ
1 րոպեի ընթերցում

Օդաչուների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շնորհավորել է բոլոր օդաչուներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն են տարածել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
«Ձեր պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը և քաջությունը մեր երկնքի անվտանգության երաշխիքն են։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն գնահատում է ձեր անփոխարինելի ներդրումը ավիացիայի ոլորտում։ Բարի թռիչքներ և անվտանգ վայրէջքներ»,–նշել են կոմիտեից: