Երևան

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի հայտարարություններին թիվ 147 մանկապարտեզի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի հայտարարություններին թիվ 147 մանկապարտեզի վերաբերյալ

Երևանի թիվ 147 մանկապարտեզի հիմնանորոգման գործընթացում չարաշահումների վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ դեռևս 2023 թվականին ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական վարույթ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով բլոգեր Արթուր Չախոյանի և Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի կողմից հրապարակած տեղեկություններին վերոնշյալ մանկապարտեզի հիմնանորոգման գործընթացում ենթադրյալ չարաշահումների և կոռուպցիոն դրսևորումների մասին։ 

«Երևան քաղաքի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի և բլոգեր Արթուր Չախոյանի կողմից այսօր հրապարակված թիվ 147 մանկապարտեզի հիմնանորոգման ենթադրյալ չարաշահումների և կոռուպցիայի վերաբերյալ տեղեկությունների կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ դեռևս 2023 թվականին ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական վարույթ նշված մանկապարտեզի վերաբերյալ»,- գրել է Կոստանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում