«4090 Բարեգործական» հիմնադրամը հայտարարում է մրցույթ 2025-2026 ուստարվա կրթավճարների տրամադրման համար
1 րոպեի ընթերցում

«4090 Բարեգործական» հիմնադրամը հայտարարում է կրթավճարների աջակցության ծրագրի նոր շրջափուլի մեկնարկը՝ նախատեսված 2025-2026 ուսումնական տարվա համար։ Սա արդեն հինգերորդ տարին է, ինչ հիմնադրամը տրամադրում է մասնակի կամ ամբողջական կրթավճար այն ուսանողներին, ովքեր մասնակցել են 2016 և 2020 թվականների Արցախյան պատերազմներին կամ 2022 և 2023 թվականների սահմանային և մարտական գործողություններին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիմնադրամից հայտնում են, որ ծրագիրը հնարավորություն է տալիս պատերազմի մասնակից ուսանողներին ոչ միայն ստանալ ֆինանսական աջակցություն, այլ նաև միանալ 4090-ի ջերմ ու նպատակասլաց համայնքին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 15-ը ժամը 23:59-ը:
Հայտադիմումները պետք է ներկայացվեն PDF ձևաչափով՝ մեկ նամակում և մեկ փաստաթղթում։ Նամակի վերնագրում պետք է նշել՝ «Հայտ 2025 անուն/ ազգանուն»։
Ընտրությունն իրականացվում է երկու փուլով. փաստաթղթերի նախնական դիտարկում անհատական հարցազրույց:
Դիմելու ձևաչափին, պայմաններին և պահանջվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ: