Մշակույթ

Կյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը

Կյանքից հեռացել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին դերասան Աշոտ Բաբայանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից: 

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին դերասան Աշոտ Բաբայանը։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Աշոտ Բաբայանի հարազատներին և գործընկերներին»,- նշված է ՀԹԳ միության տարածած հաղորդագրության մեջ:

Աշոտ Շահենի Բաբայանն ընտանիքի հետ 1992 թվականից բնակվում էր Գերմանիայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում