Հասարակական

Պատմության հետագծով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխարհում հոկտեմբերի 28-ին նշվում է Ուսանողների միջազգային օրը:

-1938 թ. հոկտեմբերի 28-ին ծնվել է Կարինե Լիսիցյանը` հայ, խորհրդային և ռուսական երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտական մանկավարժ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1987), Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի (1997), պրոֆեսոր:

-1950 թ. հոկտեմբերի 28-ին ծնվել է Վեհարի Արտավազդի Սաքանյանը` բժիշկ, մոլեկուլային կենսաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1989)։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (28.11.2008):

-1955 թ. հոկտեմբերի 28-ին ծնվել է Բիլ Գեյթսը (Ուիլյամ Հենրի Գեյթս 3-րդ)` ամերիկացի բիզնես մագնատ, համակարգչային ծրագրավորող և բարերար։ Գեյթսը «Մայքրոսոֆթի»՝ աշխարհի ամենամեծ ծրագրային ապահովման ընկերության նախկին գործադիր տնօրենն է և ներկայիս նախագահը, որը նա հիմնադրել է Փոլ Ալենի հետ համատեղ:

-1886 թ. հոկտեմբերի 28-ին Նյու Յորքում տեղի ունեցավ Ազատության արձանի հանդիսավոր բացումը: ԱՄՆ-ում և աշխարհում քանդակագործության ամենահայտնի կոթողներից է, որին հաճախ ասում են «Նյու Յորքի և ԱՄՆ-ի խորհրդանիշ», «Ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ»։ Արձանը տեղակայված է Նյու Յորքի Մանհեթեն թաղամասից 3 կմ հարավ-արևմուտք գտնվող Լիբերթի Այլենդ կղզում:

-1900 թ. հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Առաջին օլիմպիական խաղերի փակման արարողությունը:

-1903 թ. հոկտեմբերի 28-ին ծնվել է Իվլին Վոն` անգլիացի գրող, գրաքննադատ և լրագրող (մահ.` 1966 թ.):

-1918 թ. հոկտեմբերի 28-ին փլուզվեց Ավստրո-Հունգարիան, և ձևավորվեց Չեխոսլովակիան:

-1933 թ. հոկտեմբերի 28-ին ծնվել է Գարինչան` բրազիլացի նշանավոր ֆուտբոլիստ (մահ.` 1983 թ.):

Ա. Հ.

Հայերեն

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ