ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Երևան, Թբիլիսի և Բաքու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տոյվո Կլաարն այս մասին գրառում է արել «Թվիթեր»-ի իր էջում:
«Կրկին թռիչքներ՝ Բաքվում, Թբիլիսիում և Երևանում հանդիպումների համար: ԵՄ-ն ներգրավված է իր գործընկերների հետ աշխատելու բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի համար»,- նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: