Կորոնավիրուսով վարակված ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սերովը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սերովը, ով վարակված է կորոնավիրուսով, հայտնվել է հիվանդանոցում:

Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքին հայտնել է նրա գործընկեր Լյուբով Ուսպենսկայան:

Նա տեղեկացրել է, որ Սերովի մոտ ախտահարված է թոքերի 10 տոկոսը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ 67-ամյա երգչի առողջական վիճակը ծանր է:

Հայերեն