Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանին մեղադրել է «հարևան երկրների տարածքների» վրա աչք դնելու մեջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էսքիշեհիրի նահանգապետարանում հասարակական մի շարք կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարցերին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը։

Նշելով, որ կոշտ ուժ կիրառում են այն ժամանակ, երբ դիվանագիտական ճանապարհով հնարավոր չի լինում լուծում գտնել՝ Չավուշօղլուն, որպես օրինակ բերել է Թուրքիայի գործողությունները Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում, բերել է նաև Ադրբեջանի օրինակը և միևնույն ժամանակ Հայաստանին մեղադրել հարևան երկրների տարածքների նկատմամբ նկրտումներ ունենալու մեջ։

Շարունակելով օրինակների շարքը՝ նա անդրադարձել է Կովկասում Ադրբեջանի քայլերին։

«Ադրբեջանը 30 տարի սպասեց, դիվանագիտական ճանապարհով լուծում չեղավ։ Մինսկի եռյակը կամ մեծ Մինսկի խումբը, որի անդամ ենք նաև մենք չգործեց։ Ի՞նչ եղավ, կարճ ժամանակում՝ 43 օրում, մեր եղբայր Ադրբեջանը ետ վերցրեց իր հողերը, և հիմա դիվանագիտության հնարավորություն կա»,- ասել է նա։

Չավուշօղլուն նշել է, թե անհրաժեշտ է, որ խոսքից գործի վերածվեն Հայաստանի և Թուրքիայի կողմից միմյանց հղվող դրական ուղերձները։

«Մենք տալիս ենք դրական ուղերձներ, որոշ դրական ուղերձներ գալիս են Հայաստանից, բայց այդ դրական ուղերձները չպետք է լինեն միայն բառեր»,- հավելել է Չավուշօղլուն։

Շարունակելով խոսքը՝ Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանին մեղադրել է հարևան երկրների տարածքների վրա «աչք դնելու» մեջ։

«Եթե Հայաստանը դասեր քաղի տեղի ունեցածից, ապա պետք է հասկանա, որ ոչնչի չի հասնի հարևան երկրի հողեր ներխուժելով կամ իր հարևանների հողերի վրա աչք դնելով»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նա խոսել է նաև Ադրբեջանի կողմից առաջարկվող խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։

«Ադրբեջանը հանդես է եկել նաև խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցելու առաջարկով: Ընտրությունները ավարտվել են, կառավարությունը ձևավորվել է, և հուսով եմ Հայաստանն էլ դրական պատասխան կտա»,- եզրափակել է նա։

Հայերեն العربية

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս