Շորժա-Սևանա լճի թերակղզու հատվածում կանցկացվի «Վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշարը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում` Շորժա-Սևանա լճի թերակղզու հատվածում սեպտեմբերի 19-ին կանցկացվի «Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության որոշմամբ 25.7 մլն դրամ հատկացվեց մրցաշարի իրականացման համար: Նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ով նշեց, որ մրցաշարի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը:

«Մրցաշարը նախատեսվում է անցկացնել երկու տարիքային խմբով` կանանց և տղամարդկանց ներգրավմամբ»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով` 1-20-րդ տեղը զբաղեցրածներին տրամադրվող դրամական մրցանակների ֆոնդը կկազմի 14.9 մլն դրամ։

«Այն նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից»,- հավելեց Դումանյանը:

Առաջին տեղը գրաված հեծանվորդը կստանա 1 միլիոն դրամ, 2-րդ տեղը` 600 հազար դրամ, իսկ երրորդ տեղը՝ 400 հազար դրամ։

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները