Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 399 նոր դեպք, առողջացել է 190 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 12-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, առողջացել է 190 քաղաքացի, գրանցվել է մահվան 5 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 6447 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 415 538-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 400 դեպք, որոնցից 221 919-ն առողջացման, 4669-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 5681 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1131 է: