Հասարակական

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հուլիսի 23-ին նախատեսված է պլանային ջրանջատում

1 րոպեի ընթերցում

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հուլիսի 23-ին նախատեսված է պլանային ջրանջատում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ տարածքների ջրամատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը: Մասնավորապես, ջրամատակարարումը կդադարեցվի հետևյալ հասցներում՝ Բաբաջանյան փողոց՝ ամբողջությամբ, Անդրանիկի փողոցի 108-122, 130-158 զույգ և 121-151 կենտ համարներ, Բ-2 բնակելի զանգվածի 83, 85, 89, 91-95, 119-121, 129-140 համարներ, ճառագայթային Ա, Բ, Վ, Գ շենքեր, թիվ 11, 190 դպրոցներ, թիվ 47, 77, 78 մանկապարտեզներ, Իսակովի պողոտայի 38, 38/1, 38/2, 38/3, 40, 42, 42/1, 42/2, 42/3, 42/4, 44, 44/1, 44/2, 44/3, 44/4, 44/5, 46 շենքեր և հարակից հանրային բաժանորդներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում