Տիգրան Ավինյանն արձակուրդից հետ է կանչել իր խորհրդական Սոնա Թևանյանին
1 րոպեի ընթերցում
![Տիգրան Ավինյանն արձակուրդից հետ է կանչել իր խորհրդական Սոնա Թևանյանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/07/1057713.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը իր խորհրդական Սոնա Թևանյանին արձակուրդից հետ կանչելու մասին որոշում է ստորագրել:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի խորհրդական Սոնա Թևանյանին 2021 թվականի հուլիսի 8-ից հետ կանչել ամենամյա արձակուրդից»,- նշված է որոշման մեջ: