Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված համերգ կկայանա Դիլիջանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հուլիսի 10-ին կկազմակերպեն համերգ` նվիրված կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը կանցկացվի կոմպոզիտորների միության Էդվարդ Միրզոյանի անվան ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում:

Համերգին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ։ Ծրագրում Էդվարդ Միրզոյանի «Լարային քառյակ», «Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար», «Պոեմ-էպիտաֆիա կամերային նվագախմբի համար» ստեղծագործություններն են։

Կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տունը հիմնադրվել է 1963 թվականին։ Դահլիճի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 1984-ին։ 2013 թվականից այն կրում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի անունը։ Ականատեսների պատմելով՝ Էդվարդ Միրզոյանը մեծ մասնակցություն է ունեցել կառույցի շինարարական աշխատանքներում.նա տեղյակ էր դրված ամեն մի քարից և ուշադրությամբ հետևում էր շինարարությանը։

Ժամանակին կոմպոզիտորների ստեղծագործական տանը հանդես են եկել մի շարք անվանի երաժիշտներ, որոնք իրենց նպաստն են բերել կառույցի կայացմանը և հեղինակությանը։ Այս համերգը ոչ միայն հարգանքի տուրք է մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին, այլ նպատակ ունի նպաստել Դիլիջանի ստեղծագործական տան հանրահռչակմանը։

Մինչև համերգը ԿԵԱԿ-ն իրականացնելու է անմխիթար վիճակում գտնվող ստեղծագործական տան տարածքի մաքրման, նախապատրաստական աշխատանքներ, ինչպես նաև Դիլիջան է տեղափոխելու համերգային աննախադեպ տեխնիկա և լուսային սարքավորումներ՝ հավուր պատշաճի միջոցառումն իրականացնելու համար։ ԿԵԱԿ-ի նպատակն է կոմպոզիտորների միության ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճը վերածել գործող համերգային դահլիճի՝ էլ ավելի ակտիվացնելով տեղի մշակութային կյանքը։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը վերջին շրջանում իր բոլոր նախաձեռնություններով նպատակ է հետապնդում մարզային մշակութային միջոցառումներով ակտիվացնել մշակութային կյանքը Հայաստանի ամենատարբեր մարզերում, որտեղ հազվադեպ են տեղի ունենում նման մասշտաբային միջոցառումներ։ Առաջիկայում ԿԵԱԿ երաժշտախմբերը համերգներ են ունենալու նաև Հրազդանում, Կապանում, Գորիսում և այլ քաղաքներում։

Հայերեն

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը