ԿԲ-ում կստեղծվի Հայաստանում բանկային բոլոր հաշիվների կենտրոնացված ռեեստր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկում կստեղծվի բանկային բոլոր հաշիվների կենտրոնացված ռեեստր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

«Նախագիծը վերաբերում է ԿԲ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծմանը»,-հիշեցրեց Երիցյանը:

Անդրադառնալով հանրության շրջանում նախագծի շուրջ ծավալված բանավեճերին՝ նա շեշտեց. «Այս օրենսդրական նախաձեռնությունը որևէ կերպ չի փոխում կամ վատացնում բանկային գաղտնիքի նորմերը: Այսինքն՝ բանկային գաղտնիքի նորմերը մնալու են այն տիրույթում, որում գոյություն ունեն»:

Երիցյանի վստահեցմամբ՝ օրենքը լուծում է երկու խնդիր, առաջինը՝ նվազեցնում է հաշվետու մարմինների՝ այդ թվում բանկերի, ֆինանսական այլ կազմակերպությունների, նոտարների օպերացիոնալ ծախսերը: Կենտրոնացված ռեեստրը ստեղծվում է նաև հետագայում քաղաքացիներին նորարարական լուծումներ առաջարկելու առումով:

Երիցյանը վստահեցրեց, որ հաշվի շարժի, հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն չի հավաքագրվելու կենտրոնացված ռեեստրի միջոցով: Նախատեսվում է հավաքագրել ընդամենը հաշվի համարը և անձի տվյալները՝ անուն-ազգանուն և նույնականացնող այլ տվյալներ:

Հայերեն English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին