Հայաստանում մայիսին արձանագրվել է աննախադեպ աշխատատեղերի ծավալ. աճել է նաև միջին աշխատավարձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանիշ է արձանագրվել: Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2021-ի մայիսի վերաբերյալ հայտարարագրված զրոյից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է 635 հազար: «Այս ցուցանիշն աննախադեպ է և գերազանցել է 2020-ի սեպտեմբերի ընթացքում արձանագրված ամենաբարձր՝ 632 հազար ցուցանիշը:

Այս ցուցանիշն ավելի է 2018-2020 թվականների ցուցանիշներից: Մասնավորապես, 2020-ի մայիսի ցուցանիշից ավելի է 34 հազարով, 2019-ի մայիսի համեմատ՝ 37 հազարով, իսկ 2018-ի համեմատ՝ 87 հազարով: Աճել է նաև բոլոր հայտարարագրված աշխատատեղերի մասով վճարված եկամտի չափը՝ կազմելով 134,7 մլրդ դրամ, և 22 մլրդ, 25 մլրդ ու 38 մլրդ դրամով գերազանցելով համապատասխանաբար 2020, 2019 և 2018 թվականների ցուցանիշները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հովհաննիսյանը:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ մայիսին ունենք 86 հազար 962-ով կամ 15 տոկոսով ավելի շատ աշխատատեղ, քան 2018-ի մայիսին: «Աշխատավարձերի ֆոնդը 2018-ի մայիսի համեմատ աճել է 38 մլրդ դրամով, կամ 39 տոկոսով: Մեկ մարդու միջին աշխատավարձն աճել է 35 714 դրամով կամ 20,2 տոկոսով»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ շինարարության ոլորտում առկա է տնտեսական աճ, ինչն իր հերթին բերել է աշխատատեղերի թվի ավելացմանը: «Նաև զբոսաշրջության ոլորտում դանդաղ, բայց հաստատուն աճ ունենք: Հանրային սննդի ոլորտում է հաջորդ ամենամեծ խոշոր սեգմենտը, որտեղ աշխատատեղերի աճ ունենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Հայերեն English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին