Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանն հեռախոսազրույցներ է ունեցել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանն հեռախոսազրույցներ է ունեցել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 19-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նշելով, որ այս այս ընտրությունները տեղի են ունենում մեր երկրի համար բարդ, ճգնաժամային իրավիճակում՝ Հանրապետության նախագահն առանձնապես կարևոր է համարել, որ իրավապահ մարմինները գործեն իրենց լիազորությունների շրջանակներում, առավելագույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով, երաշխավորեն օրինականությունն ու իրավունքի գերակայությունը, խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, ապահովեն հասարակական կարգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում