Էբրահիմ Ռայիսին հաղթել է Իրանում կայացած նախագահական ընտրություններում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հաղթել է Իրանում կայացած նախագահական ընտրություններում ՝ հավաքելով 17,8 մլն ձայն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ընտրությունների անցկացման շտաբի ղեկավար Ջամալ Օրֆը՝ հայտնելով քվեարկության նախնական արդյունքները: Քվեարկությանը մասնակցել է 28 միլիոն 600 հազար մարդ։

«Կայացվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հավաքել է ավելի քան 3 մլն 300 հազար ձայն, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Խեմատին ստացել է ավելի քան 2 մլն 400 հազար ձայն, Մեջլիսի նախագահի տեղակալ Ամիր Հոսեյն Կազիզադե Խաշեմին ստացել է ավելի քան 1 մլն ձայն», - նշել է պաշտոնյան:

Ջամալ Օրֆը հավելել է, որ տվյալները նախնական են, վերջնական արդյունքները կհայտարարվեն օրվա ընթացքում:

Հայերեն English Français Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան