Հասարակական

Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորվել է 5 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորվել է 5 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով կա 5 վիրավոր, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

«Նրանք այժմ գտնվում են Սիսիանի բժշկական կենտրոնում։ Նախարարության նախաձեռնությամբ երկու վիրաբույժներ են սանավիացիայով մեկնել Սիսիան՝ վիրահատական միջամտության համար, քանի որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող արցախցու մոտ ուժեղ արյունահոսություն է: Նրա կյանքի համար պայքարում են բժիշկները»,- ասացին Առողջապահության նախարարությունից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում