ԱՊՀ դիտորդական խումբը Հայաստանում կհետևի խորհրդարանական ընտրություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդները սկսում են կարճաժամկետ մոնիտորինգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունիսի 19-ին դիտորդները կմասնակցեն Երևանում «Մայր Հայաստան» համալիրի մոտ ծաղիկների զետեղման հանդիսավոր արարողությանը: Նույն օրը նախատեսված են մի քանի հանդիպումներ ՀՀ ԱԺ-ում: Դիտորդական խումբը քննարկումներ կանցկացնի խորհրդարանի ղեկավարության հետ, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի ներկայացուցիչների հետ: Նախատեսված են հանդիպումներ «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական ուժերի նախընտրական շտաբերի ղեկավարների հետ:

Հունիսի 19-ին նախատեսված է հանդիպում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Հանդիպման ընթացքում նախատեսված է կարծիքների փոխանակում ընտրական գործընթացների հետ կապված: Այնուհետև դիտորդական առաքելության ներկայացուցիչները կհանդիպեն «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ», «Մեր տունը Հայաստանն է» ուժերի ներկայացուցիչների հետ:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչներն իրենց աշխատանքները կշարունակեն հունիսի 20-ին՝ քվեարկության օրը: Օրվա երկրորդ կեսին նախատեսված է նրանց հանդիպումը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ: ԱՊՀ դիտորդներն ամփոփիչ ասուլիսով հանդես կգան հունիսի 21-ին:

ԱՊՀ դիտորդները Հայաստանում առաքելություն կիրականացնեն ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան