«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 17-ին Ազատության հրապարակում կանցկացնի հանրահավաք
1 րոպեի ընթերցում
![«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 17-ին Ազատության հրապարակում կանցկացնի հանրահավաք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1055588.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին բոլոր քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ, որտեղ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունենալու նախընտրական հանդիպում-հանրահավաք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Հունիսի 20-ին քվեախցիկում ընտրելով համար 14-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, հավատացած եղեք, որ դուք կողմ եք քվեարկում ձեր երեխաների ապահով և անվտանգ ապագային, կողմ եք քվեարկում բարգավաճ և հզոր պետությանը: Բոլորիդ սիրով կսպասենք»,- նշված է հայտարարության մեջ: