Քաղաքականություն

Թուրքը «ղալաթ» է անելու, որ գալու է ձեր բակում նստի. Նիկոլ Փաշինյանի և քաղաքացու զրույցը

2 րոպեի ընթերցում

Թուրքը «ղալաթ» է անելու, որ գալու է ձեր բակում նստի. Նիկոլ Փաշինյանի և քաղաքացու զրույցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արենի համայնքի բնակիչների հանդիպման ժամանակ միջադեպ գրանցվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և մի քաղաքացու միջև: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քաղաքացին շարքից բղավեց, որ «թուրքը նայում է ամեն ինչ և գալու է մի օր իրենց բակում նստի»:

Ի պատասխան քաղաքացու մտահոգությանը, Փաշինյանը ասաց, որ թուրքը 30 տարի դիտարկում է Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Վազաշեն, Այգեհովիտ և այլ համայնքները:

«Պետք չի խուճապ տարածել: Որ ասում եք թուրք գալու է և ձեր բակում նստի` «ղալաթ» է անելու, որ գալու է ձեր բակում նստի: Ոչ մի տեղ էլ չի նստելու: Այդ կարգի լուրեր մի տարածեք: Չգիտեմ, թե ինչ ինֆորմացիոն աղբյուրից եք օգտվում»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը առաջարկեց քաղաքացիներին չնյարդայնանալ` սահմանային իրադրությունը լուծվելու է խաղաղ ճանապարհով միջազգային դիտորդների հովանու ներքո:

«Սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքը հենց դրա համար է հարկավոր, որ հստակ արձանագրվի մեր սահմանների կոորդինատները, սահմանային կետերը, որպեսզի այլ մեկնաբանություններ տեղի չունենան: Այս գործընթացը արդյունավետ իրականացնելու համար շատ կարևոր է արձանագրել մեր հանրային միասնությունը հունիսի 20-ին: Գնացեք ընտրական տեղամասեր և ձեր իշխանությունը և մեր միասնականությունը, մեր ժողովրդական իշխանությունը վերահաստատեք Հայաստանի Հանրապետությունում», - եզրափակեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում