Եկեք հունիսի 21-ից մտածենք համախմբման մասին. Էդմոն Մարուքյանի կոչը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս փուլում իր առաքելությունը տեսնում է քաղաքական ուժերին համախմբողի, ազգային համաձայնության կառավարություն ձևավորողի դերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

Նա նախ շեշտեց՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իրապես այլընտրանք է ներկայացրել: «Մենք ներկայացնում ենք այլընտրանքային օրակարգ, որը համերաշխություն բերելու օրակարգ է: Սրանք ուղղակի խոսքեր չեն: Խորհրդարան անցած բոլոր ուժերը պետք է ձևավորեն ազգային միասնության կառավարություն, խորհրդարան չանցած ուժերը, որոնք ունեն պրոֆեսիոնալներ, բոլորը պետք է իրենց ներդրումն ունենան այդ ազգային միասնության կառավարության մեջ»,- ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ միայն այդ ճանապարհով է հնարավոր ստանալ ժողովրդի ամբողջական, ոչ թե մասնատված աջակցությունը, և այդ ամբողջական աջակցության պարագայում քայլ առ քայլ երկիրը ոտքի հանել: Ըստ ԼՀԿ-ի՝ առանց համախմբման ամենալավ ծրագրերը՝ բանակը վերականգնելու, տնտեսությունը վերականգնելու, չեն ստացվելու:

«Մենք ասում ենք՝ ոչ թե հունիսի 21-ին մարդկանց հրավիրեք Հանրապետության հրապարակ, Ազատության հրապարակ, այլ եկեք մտածենք հունիսի 21-ից համախմբման մասին, իրար ոչնչացնելու այս մոլուցքը մի կողմ դնենք: Եթե ժողովուրդն աջակցում է համերաշխության, համախմբան օրակարգին, ուրեմն հունիսի 21-ի տվյաներով ԼՀԿ-ն կստանա այդ մանդատը, կլիազորվի ձեր կողմից համախմբել բոլորին, և մենք բոլորին կհամախմբենք, կնստեցնենք մի սեղանի շուրջ: Լիազորեք մեզ, համախմբենք բոլորին, լիազորեք մեզ՝ ստեղծենք ազգային համաձայնության միասնական կառավարություն»,- նշեց ԼՀԿ ղեկավարը՝ դիմելով ժողովրդին:

Նա վստահեցրեց՝ իրենց քաղաքական ուժը ոչ մի ամբիցիա չունի, այս փուլում իր առաքելությունը տեսնում է այդ համախմբման պրոցեսն իրականացնողի դերում:

Հայերեն

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

ԱՄՆ-ն հերքել է Իրանի պնդումներն ամերիկյան երկու ռազմանավի հարվածելու մասին

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն

Մեծ Բրիտանիան մերժում է Իսրայելի «վնասակար» պատասխանը Արևմտյան ափի բնակավայրերի դեմ պատժամիջոցներին

Մարիա Կարապետյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գուտերեշն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունը Լիբանանի հարավում

Երևանում նոր կառուցապատումների համար սահմանվել են ավելի խիստ քաղաքաշինական կանոններ. Տիգրան Ավինյան

Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան