Մենք պողպատե մանդատով ՀՀ-ում  կհաստատենք իրավունքի և օրենքի դիկտատուրա. Փաշինյանը՝ Աբովյանի ընտրողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովուրդը Հայաստանում այսօր ձեռնարկել է նոր հեղափոխություն։ Այդ հեղափոխությունն էլի ոչ բռնի է, էլի ժողովրդական է, բայց այժմ ոչ թե թավշյա, այլ պողպատե հեղափոխություն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Հրազդանում ընտրողների հետ ամփոփիչ հանդիպման ժամանակ։

«Եվ մենք ակնկալում ենք, որ ժողովուրդը 2018թ. տված թավշյա մանդատը կփոխարինի պողպատե մանդատով, և մենք այդ պողպատե մանդատով ՀՀ-ում կհաստատենք իրավունքի և օրենքի դիկտատուրա»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ ՔՊ-ի քվեաթերթիկով ժողովուրդը քվեարկելու է ոչ միայն և ոչ այնքան ՔՊ-ի օգտին, որքան որ քվեարկելու է ինքն իր օգտին։

«Այսօր խաղասեղանին դրված չէ կառավարության ճակատագիրը, այսօր խաղասեղանին դրված է ժողովրդական իշխանության ճակատագիրը։

Ձեզնից յուրաքանչյուրը պետք է պատասխանի հետևյալ հարցին. արդյոք ինքը քաղաքացի է, արդյոք ինքը վերցնում է պատասխանատվություն Հայաստանի ապագայի համար, արդյոք ինքը տեր է մեր անկախությանը, արդյոք ինքը տեր է մեր ինքնիշխանությանը, արդյոք ինը տեր է մեր ապագային։ Եվ մենք համոզված ենք, որ Հայաստանում կա ապագա»,- ընդգծեց Փաքշինյանը։

Այնուհետեև ՔՊ-ն միասնության երթ անցկացրեց Հրազդանում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավով եղել է նաև Կոտայքի մարզի Քաղսի, Չարենցավան, Ֆանտան, Բյուրեղավան, Արզնի, Աբովյան, Նոր Հաճըն, Նոր Գեղի և Եղվարդ համայնքներում։

Հայերեն

Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին

Հոկտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել

Թուրքիայի և Եմենի արտգործնախարարները կքննարկեն հակամարտության կարգավորումն ու նավագնացության անվտանգությունը

Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը