Քարոզարշավ օր 6. գյուղից գյուղ, քաղաքից քաղաք անցնելով` քաղաքական ուժերը շարունակում են արշավները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 6-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել անցնելով ՀՀ բոլոր մարզերի քաղաքներով և գյուղերով:

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

«Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել «Նախընտրական քրոնիկոն» ծրագիրը:

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Արագածոտնի մարզում, ինչպես նաև մայրաքաղաքում։ Այցելելու են Աշտարակ քաղաք, այնուհետև կվերադառնան Երևան՝ Աջափնյակ վարչական շրջան։

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 12-ին լինելու է Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ին անդամները կլինեն Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում, իսկ 18։00-ին՝ Ապարանի հրապարակում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Գեղարքունիքի մարզում։ Քաղաքացիների հետ հանդիպումները սկսվելու են ժամը 10։30-ից՝ Սևան քաղաքից։ Կուսակցության անդամները կայցելեն նաև Ծովագյուղ, Ճամբարակ, Շորժա, Վարդենիս, Վարդենիկ, Մարտունի, Ներքին Գետաշեն, Նորատուս, Սարուխան, Կարմիրգյուղ համայնքները։ Արշավները կամփոփեն ժամը 19։30-ին՝ Գավառ քաղաքի հրապարակում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները քաղաքացիների հետ հանդիպումներ կունենան Երևանում: Ժամը 11:30-ին նրանք կլինեն Գևորգ Չաուշի արձանի մոտ: Լրագրողների հետ նույնպես հավաք կլինի՝ ժամը 16:00-ին՝ Դավթաշեն վարչական շրջանում' Դավթաշենի այգու սկզբնամասում:

Կուսակցության մյուս խումբը կլինի Շիրակի մարզում՝ Մարալիկում, Արթիկում ու Գյումրիում:

«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 12-ին լինելու է Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ին նրանք կլինեն Գավառում, ապա 14։00-ին՝ Մարտունիում, 15։00-ին՝ Վարդենիսում։ Ժամը 20։00-ին դաշինքի ներկայացուցիչները Երևանի Ավան վարչական շրջանում հանդես կգան մամուլի ասուլիսով։

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ լինելու է Լոռու մարզում։ Նրանք լինելու են Սպիտակում, Ստեփանավանում, Տաշիրում, Վանաձորում, Ալավերդիում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 5-րդ օրը կլինի Արարատի մարզում։ Հանդիպումները կմեկնարկեն ժամը 19։00-ին, սկզբում կլինեն Արտաշատում, ապա 20։00-ին՝ Արարատում։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները կլինեն Շիրակի մարզում, կհանդիպեն ընտրողների հետ, կներկայացնեն կուսակցության ծրագիրն ու ապագայի մասին իրենց տեսլականը: Ժամը 11։30-ին նրանք կլինեն Մարալիկում, 13:00-ին՝ Գյումրիում:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները հունիսի 12-ին, առավոտյան ժամը 07:00-ին, Արաբկիր վարչական շրջանում գտնվող գրասենյակից ուղևորվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների 6-րդ օրվա քարոզարշավը Շիրակի մարզում անցկացնելու։ Այցելություններ կլինեն խոշոր գյուղեր, ինչպես նաև Գյումրի քաղաք։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը քարոզարշավը կմեկնարկի ժամը 12։00-ին Անի պլազա հյուրանոցի մեծ դահլիճում։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում կուսակցության անդամները հանդիպելու են համախոհների և վստահված անձանց համապետական շտաբի ներկայացուցիչների հետ։ Ներկայացվելու են քվեարկության և հաշվարկի վերահսկողության գործընթացի մանրամասներ։

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկել է հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն:Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն:

Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու:

Հայերեն

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել փակել Բաքվում գործող Ռուսական տունը

Հունաստանի խորհրդարանը երրորդ անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել

ՀՀ-ի սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 1 բնակարանի և Կոտայքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ. Դատախազություն

Վստահ չեմ, որ Երևանի բնակիչների մեծ մասն ուզում է այսօր վճարել 100 դրամ, բայց 3 տարի հետո ունենալ ջարդված «Գազել»-ներ. Էկոնոմիկայի նախարար

ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը

Ադրբեջանը ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկել «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ

Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկել առաջին Mirage կործանիչները

ԶՊՄԿ-ն հանցագործության մասին երեք հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին

ՄՊՀ-ի կայքում հանրությունը կարող է հետևել խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների գներին

Պեկինում հայտարարել են, որ Չինաստանը չի միջամտում Պանամայի ջրանցքի կառավարմանը