Կփորձենք սխալ որոշում չկայացնել. Լևոն Տեր-Պետրոսյանը` խորհրդարանում հնարավոր համագործակցության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ը չի շտապում ներկայացնել, թե Ազգային ժողովում հնարավոր ինչպիսի համագործակցություն է պլանավորում այլ քաղաքական ուժերի հետ:

ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրված ասուլիսում նշեց, որ խորհրդարանում համագործակցության հարցում կփորձեն սխալ որոշում չկայացնել:

«Իմ առաջարկը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, գիտեք, մերժվել է, և այլևս դրան վերադառնալը հնարավոր չէ: Ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ մենք էլ անցնենք, Նիկոլ Փաշինյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ, և որևէ մեկը մեծամասնություն չունենա, ապա ստիպված գնալու են կոալիցիա կազմելու: Ես կողմ եմ համերաշխության կոալիցիային, թեպետ այդ «կոալիցիա» կոչվածը Հայաստանի համար նոր խնդիրներ ստեղծելու մի երևույթ է: Իրավիճակը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, կընկնենք այն երկրների շարքը, որ տարին մեկ կառավարություն են փոխում: Եթե այլ ելք չկա, իհարկե, ապա պետք է փորձենք: Կփորձենք սխալ որոշում չկայացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Լևոն Տեր Պետրոսյանը:

Հայաստանում հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Ընտրություններին մասնակցում են երկուսուկես տասնյակից ավելի քաղաքական ուժեր:

Հայերեն English Русский

Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին

Երևանի կոնյակի գործարանը COP17 գագաթնաժողովին

Հայաստանը Կոստա Ռիկայի փորձը կկիրառի կենսառեսուրսների տվյալների բազայի զարգացման համար

NVIDIA-ի հիմնադիրը հայկական Firebird-ը համարում է Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

Երևանի Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցներում ինքնակամ տեղադրված կրպակներ են ապամոնտաժվել

ԱՄՆ-ն դիվանագետների մի մասին հրահանգել է հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ հութիների սպառնալիքի պատճառով

Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր

Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ու կենսաբազմազանությունը. ի՞նչ ծրագրեր են սպասվում

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը