Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վերջին 30 տարում առաջին անգամ իրականացրած ծրագրերը և բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանրահավաքի ժամանակ ներկայացրեց, թե իր իշխանության օրոք վերջին 30 տարում առաջին անգամ ինչ ծրագրեր և բարեփոխումներ են իրականացվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ տրամաբանությամբ է գործել իր իշխանությունը:

«Մենք գնացել ենք այն տեղեր, ում ձայնը լսելի չի եղել, պաշտպանել ենք նրանց, ովքեր անպաշտպան են եղել, մենք հարգել ենք նրանց, ում քամահրանքով են վերաբերվել, խոնարհվել ենք նրանց առաջ, ում վերևից են նայել»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով` իր գլխավորած կառավարությունը բնակարանով ապահովել է մանկատան այն սաներին, ում տասնյակ տարիներով պետությունը խաբել է:

«Բացի այդ, Ադրբեջանից եկած փախստականներին ենք տներով ապահովել` նրանց, ում նկատմամբ պետությունը պարտավորություն է ունեցել: Դուք հիշում եք, թե քանի անգամ աղետի գոտու վերացման մասին հայտարարվել է: Մենք եկել ենք և միանվագ 3 միլիարդ դրամ ենք հատկացրել այն 277 ընտանիքների բնակարանային կարիքների համար, որոնց նկատմամբ պետությունը իր պարտավորությունը ավելի քան 30 տարի չի կատարել: Մենք կառուցել ենք ճանապարհներ, որոնք 30 տարի չեն կառուցվել կամ նորոգվել»,- շեշտեց Փաշինյանը:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին