Քաղաքականություն

Սուրեն Պապիկյանը հայտնեց առաջիկայում ևս երկու էլեկտրագնացք Հայաստան ներմուծելու մասին

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը հայտնեց առաջիկայում ևս երկու էլեկտրագնացք Հայաստան ներմուծելու մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան է ներմուծվելու ևս երկու նոր էլեկտրագնացք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիում հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

«Մասնակցել եմ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջոցառմանը: Ընդունել ենք 27 գերժամանակակից վագոններ, որոնք համալրել են Հարավկովկասյան երկաթուղու ունեցած շարժակազմերը: Եվս երկու էլեկտրագնացք առաջիկայում ներմուծվելու է Հայաստան: Այն ոչ միայն լինելու է Երևան-Բաթում ուղղությամբ աշխատող գնացք, այլև պետք է ամեն ինչ անենք, որ այդ գնացքը սպասարկի նաև Գյումրի- Բաթում, Գյումրի-Թբիլիսի ուղղություններով: Ու ոչ միայն Հայաստանի զբոսաշրջիկները պետք է գնան այնտեղ հանգստանալու, այլ նաև հարևան երկրից պետք է գան Հայաստանում` Գյումրիում հանգստանալու»,- ընդգծեց Պապիկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում