Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին

1 րոպեի ընթերցում

Էդմոն Մարուքյանը բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը բանավեճի է հրավիրում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մարուքյանն այս մասին հայտարարել է տեսաուղերձի ժամանակ, որը հրապարակվել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

« Նիկոլ Փաշինյան, ես քեզ հրավիրում եմ բանավեճի՝ խոսելու ներկայի եւ ապագայի մասին։ Ակնհայտ է, որ այդ բանավեճն այն բանավեճը չէ, որը դու ցանկանում ես ունենալ նախկին նախագահների հետ, բայց դա այն բանավեճն է, որը ցանկանում է լսել ՀՀ քաղաքացին, որը կապ ունի մեր ներկայի եւ ապագայի հետ։ Պատրաստ եմ ցանկացած հեռուստաընկերության ուղիղ եթերում տետատետ բանավիճել այս խնդիրների շուրջ։ Սպասում եմ Նիկոլ Փաշինյանի պատասխանին»,- ասել է Մարուքյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում