Քաղաքականություն

Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիա

1 րոպեի ընթերցում

Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիա

ԲՐՅՈՒՍԵԼ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Բելգիա աշխատանքային այցը մեկնարկում է Եվրոպական խորհրդում նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմամբ։ Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, հանդիպումից հետո նախատեսված է աշխատանքային ճաշ Շառլ Միշելի անունից։ Օրվա երկրոդ կեսին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փշինյանը կհանդիպի Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոնի հետ։

Հանդիպումների օրակարգում ինչպես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են, այնպես էլ, ՀՀ- ԵՄ հարաբերությունները, Հայաստանում հետպատերազմյան իրավիճակը, պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները, ինչպես նաև ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված հետագա համագործակցության հարցեր։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում